Ռուբեն Վարդանյանը որոշ ծրագրեր է քննարկել Արցախի ղեկավարության հետ

10:44 • 01.06.12

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանին, այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:


Երկրի ղեկավարի և բարերարի առանձնազրույցից հետո Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը քննարկվել են նաև ընդլայնված կազմով` կառավարության մի խումբ անդամների մասնակցությամբ:

 

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին աջակցելու համար` նշելով, որ Սփյուռքի հետ տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը կենսական նշանակություն ունեն մեր հանրապետության զարգացման գործում:

 

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: