Պուտինը Բելառուս է մեկնել. ՌԴ-ն այնտեղ ատոմակայան կկառուցի

05:07 • 01.06.12

ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուս կատարած իր առաջին օտարերկրյա այցի շրջանակներում իր բելառուս գործընկերոջ հետ պայմանավորվել է Բելառուսում ատոմային էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


«Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, ով ուղեկցում է նախագահին, հայտարարել է, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են 204 մլն ԱՄՆ դոլար տրամադրելու վերաբերյալ, որը կուղղվի կայանի նախագծմանը և կառուցման նախապատրաստմանը: ԱԷԿ-ը կկառուցի ռուսական «Ատոմստրոյէքսպորտը»: Նախագծի ընդհանուր արժեքը 10 մլրդ ԱՄՆ դոլար է:


Կայանը երկու էներգոբլոկ կունենա, որոնց գումարային հզորությունը մինչև 2400 (2х1200) ՄՎտ կլինի:


Կայանի առաջին բլոկը նախատեսվում է շահագործման հանձնել 2017թ., երկրորդը` 2018թ.: