Մելբուրնի վարորդները «ոչխարաթափման» ականատես են դարձել
Ավստրալական Մելբուրն քաղաքի կամուրջներից մեկի վրայով անցնող և ոչխարների տեղափոխող բեռնատարի վարորդը, կորցնելով կառավարումը, դարձել է ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ, հայտնում է BBC-ն:
Մեքենայից ավելի քան 400 ոչխար սկսել են ընկնել կամրջի տակով անցնող մայրուղով երթևեկող ավտոմեքենաների վրա` խուճապ առաջացնելով ու այլ վթարների պատճառ դառնալով:
Մելբուրնի ոստիկանության համաձայն` ոչխարների մեծ մասը սատկել են, մյուսները` վիրավորվել, այն դեպքում, երբ վարորդներից ոչ ոք վնասվածք չի ստացել:









