32 տարի հետո կինը վերականգնել է քիթը, որը ամուսինը կտրել էր ածելիով

01:12 • 01.06.12

Պակիստանի 48-ամյա բնակչուհի Ալլահ Րախին դիմել է պլաստիկ վիրաբուժության և վերջապես վերականգնել է քիթը, գրում է The Sun պարբերականը: 32 տարի առաջ նա փորձել էր փախչել ամուսնուց, սակայն վերջինս գտել է նրան և ածելիով կտրել քիթը:


Կինը կարողացել է դիմել պլաստիկ վիրաբուժության շնորհիվ Acid Survivors Foundation կազմակերպության:
 

«Երբ ես տեսա իմ դեմքը, ես ուզում էի մեռնել: Սակայն հիմա ես երջանիկ եմ» - ասել է կինը:
 

Ալլահը ամուսնացել է անչափահաս տարիքում, նրա ամուսինը ևս անչափահաս է եղել: