Աբխազիան Վրաստանի հատուկ ծառայություններին մեղադրում է 3 մարդու սպանության մեջ
Աբխազիայի պետանվտանգության ծառայությունը հայտարարում է Վրաստանի հատուկ ծառայությունների` մայիսի 28-ին Գալյան շրջանի ոստիկանների սպանության մեջ ներգրավվածության մասին, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Երեք մարդ էր զոհվել Աբխազիայի Գալ քաղաքի սրճարաններից մեկում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով, գործակայությանը հաղորդել են հանրապետության գլխավոր դատախազությունից: Ըստ գերատեսչության, երկու անհայտ անձինք ներխուժել էին սրճարան և այցելուների ուղղությամբ «Կալաշնիկով» ավտոմատներից կրակ էին բացել:
Դրա հետևանքով ստացած վնասվածքներից զոհվել էր ոստիկանության աշխատակից, 1953թ. ծնված Լեոնիդ Կվիցինիան, ոստիկանության օպերլիզոր Դևի Բուաբան` 1975թ. ծնված: Մահացել էր նաև Նաբակիա գյուղի` 1975թ. ծնված մի բնակիչ:
«Ականատեսների ցուցմունքների համաձայն՝ հանցագործները եկել են Վրաստանից, և միմյանց հետ խոսել են վրացերեն», - ասվում է հանրապետության պետանվտանգության ծառայության հայտարարության մեջ, որը ներկայացվել է ուրբաթ երեկոյան:









