Ամերիկայի հայ դատի հանձնախումբը 10 կետանոց ցուցակ է առաջարկել Քլինթոնին այցն արդյունավետ դարձնելու համար

13:51 • 02.06.12

Ամերիկայի հայ դատի հանձնախումբն ԱՄՆ- ի Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Կովկաս կատարվելիք այցին ընդառաջ `10 կետից բաղկացած ցուցակ է ներկայացրել նրան, որին հետևելու դեպքում` այցը հաջողված կլինի և էլ ավելի կամրապնդի ԱՄՆ-ի դիրքերը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանում:

Նախատեսված է, որ Քլինթոնը հունիսի 4-ից մինչ 7-ը տևած այցի ընթացքում կայցելի Հայաստան,Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա` տարածաշրջանային անվատանգության, ժողովրդավարության կայացման, տնտեսական զարգացման և հակաահաբեկչական թեմաների շուրջ քննարկումների նպատակով:

Ստորև ներկայցնում ենք հանձնախմբի առաջարկած 10 կետանոց ցուցակը`

1.Պետքարտուղարը պետք է հրապարակայնորեն հայտարարի, որ նախագահ Օբաման վերջիվերջո կկատարի իր խոստումը և կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև կաջակցի դրա պաշտոնական ճանաչմանը ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից:

2.Քլինթոնը պետք է պաշտոնական այց կատարի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որի ընթացքում նա ևս կխոստանա ճանաչել Ցեղասպանությունը և կհրաժարվի այն տեսակետից, որ այդ երևույթը պատմական քննարկումների թեմա է, ինչպես նաև կհաստատի, որ ԱՄՆ-ի վարչակազմը որպես պատրվակ այլևս չի օգտագործի հայ-թուրքական տապալված արձանագրությունները` Ցեղասպանության ճանաչումը չիրականցնելու հարցում:


3.Նա պետք է հստակ հայտարարություն անի այն մասին, որ ԱՄՆ-ն չի աջակցում վերջերս ՆԱՏՕ-ի կողմից ստորագրված այն հռչակագրին համաձայն որի` Կոալիցիոն ուժերը սատարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև վերջերս Պետդեպարտամենտի կողմից հրապարակած այն զեկույցին, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է կազմում:


4.Հրապարակայնորեն հրաժարում Վարչակազմի կողմից արված առաջարկից, հաձայն որի,19%-ով կկրճատվի տնտեսական զարգացման և ժողովրդավարության կառուցման համար Հայաստանին տրամադրվող օգնության չափը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղին տրամադրել Կոնգրեսի կողմից նշանակված օգնութուն:


5.ԱՄՆ-ի և ՀՀ կառավարության միջև հռչակագիր պետք է ստորագրվի, համաձայն որի, 2 երկրներն էլ ավելի կխորացնեն տնտեսական հարաբերությունները` հայտարարելով երկկողմ առևտրի և ներդրումային ծրագրերի զարգացման մասին:


6.Ադրբեջան կատարվելիք այցի ընթացքում բարձրացնել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի աննախադեպ աճի վերաբերյալ հարցը: Ինչպես նաև հրապարակայնորեն հայտարարություն անել այն մասին, որ Սպիտակ տունը կհրաժարվի Բաքվին օգնություն տրամադրելու որոշումից, եթե Ադրբեջանին չհաջողվի Լեռնային Ղարաբաղի հետ առկա հակամարտությանը խաղաղ լուծում տալ:


7.ԱՄՆ-ի վարչակազմի կողմից հրաժարում ` Ադրբեջանին զինամթերք վաճառելու վերաբերյալ, ներառյալ ռազմական ուղղաթիռների դեռևս չիրականացված գործարքը:


8.Այց Նախիջևանի Ջուլֆա քաղաքի գերեզմանատուն, որտեղ հայկական հազարավոր խաչքարեր են ոչնչացվում ադրբեջանացի զինվորների կողմից:
 

9.Վրաստան կատարվելիք այցի ընթացքում հրապարակայնորեն հայտարարել Ջավախքին` ԱՄՆ-ի աջակցության մասին:

10.Այցելել Ստեփանակերտ, որն ավելի կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ծրագրի իրականցմանը, ինչպես նաև անել հնարավորինս` բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներգրավված լինելու համար: