Կանայք Անկարայի քաղաքապետի վրա ձվեր են նետել (տեսանյութ)

21:16 • 02.06.12

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը մի խումբ կանանց կողմից «հավկիթային հարձակման» է ենթարկվել: Համալսարանի երկու ուսանողուհիներ քաղաքապետի վրա ձու նետելու պատճառով ձերբակալվել են:
 

Ինչպես տեղեկացնում է «Դողան» գործակալությունը, կանանց զայրույթի պատճառը եղել է քաղաքապետի` Թուրքիայում հղիության արհեստական ընդհատումն արգելող օրինագծին կողմ արտահայտվելն ու այդ առիթով ունեցած կոշտ ելույթը:
 

«Մոր սխալի պատճառով երեխան չպետք է տուժի: Ավելի լավ է մայրն ինքնասպան լինի»,- հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել էր քաղաքապետը:
 

Չնայած թիկնապահներն արագ շրջափակել են նրան, սակայն կանանց նետած հավկիթներից մի քանիսը, այնուհանդերձ, հասել են թիրախին:

 

Bu video Adobe Flash Player'ın son sürümünü gerektirmektedir.

Adobe Flash Player'ın son sürümünü indirin.