Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը փոխանցեց Չինաստանին

11:40 • 02.06.12

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիևը հունիսի 1-ին Անվտանգության խորհրդի նախագահությունը փոխանցել է կառույցում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լի Բաոդոնգին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Բաոդոնգը հայտնել է, որ Չինաստանը, ստանձնելով կառույցի նախագահությունը, կգործադրի բոլոր ջանքերը` ուղղված միջազգային խաղաղության աջակցմանը:

Ակնկալվում է, որ Խորհուրդը կքննարկի մոտ 30 հարց, այդ թվում` Սիրիայում, Սուդանում, Հարավային Սուդանում ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ:

ԱԽ-ն բաղկացած է 15 անդամից, որոնցից 5-ը մշտական անդամներ են (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան), իսկ 10-ը՝ ոչ մշտական անդամներ: Վերջիններս ընտրվում են 2 տարի ժամկետով:

Ադրբեջանը երկրորդ անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ում կնախագահի 2013թ. սեպտեմբերին: