Կիրկորովի հայրը`Բեդրոս Կիրկորովը Ռուսաստանի ժողովրդական արտիստ է դարձել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Բեդրոս Կիրկորովին (Պետրոս Գրիգորյան) Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում շնորհելու վերաբերյալ, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով Կրեմլի կայքին:
Հրամանի համաձայն, պատվավոր կոչումը շնորհվել է Բեդրոս Կիրկորովին երաժշտական արվեստի ոլորտում մեծ վաստակի համար:
Բեդրոս Կիրկորովն այսօր իր 80-ամյա հոբելյանն է նշում: Նա ծնվել է 1932թ. Բուլղարիայում, և նաև Բուլղարիայի ժողովրդական արտիստի կոչում ունի:
Հիշեցնենք, որ հայկական արմատներով բուլղարացի երգիչ Բեդրոս Կիրկորովը հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրն է:










