Իսլամ ընդունած բելգիացի կինը ապստամբություն է հրահրել (տեսանյութ, լուսանկարներ)
Բրյուսելի արվարձան Մոելենբեկում ոստիկանությունը կանգնացրել է մահմեդական մի կնոջ, ով փարաջայով (իսլամական ավանդական կանացի ծածկոց) էր ծածկված: Բելգիայում դեմքը ծածկող հանդերձանք կրելը, ավելի քան մեկ տարի, օրենքով արգելված է: Կինը, ով նկարագրվում է, որպես իսլամ ընդունած 25-ամյա բելգիացի, իրեն շատ ագրեսիվ է պահել, հաղորդում է MIGnews.com-ը:
Նա, ոչ միայն հրաժարվել է իր դեմքը ցույց տալ ոստիկաններին, այլ նաև հարձակվել ոստիկանական հենակետի երկու կին ոստիկանների վրա:
Դրանից հետո, ոստիկանական հենակետի մոտ ավելի քան 100 մահմեդականներից կազմված ամբոխ է հավաքվել, ովքեր փորձել են գրոհել հենակետը «իրենց քրոջը ազատելու» նպատակով:
Ապստամբած իսլամական համայնքի ներկայացուցիչներին հնարավոր է եղել ցրել միայն ոստիկանության հատուկ ջոկատայինների միջամտությամբ:
Շրջանի իշխանությունները արգելել են 5 մարդուց ավել հավաքները:









