Չինաստանը վերսկսում է ատոմային էներգետիկայի ոլորտում աշխատանքները
Չինաստանը հանում է ատոմային էներգետիկայի ոլորտի նախագծերի արգելքը, որը դրվել էր նախորդ տարի Ճապոնիայի «Ֆուկուսիմա» ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած վթարից հետո, հայտնում է CNN-ը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախարարների կաբինետը հաստատել է մինչև 2020թ.-ն ատոմային էներգետիկայի զարգացման ռազմավարությունը, սահմանել ոլորտում անվտանգության նոր չափանիշեր ու ավարտել երկրի ԱԷԿ-ում ստուգումները:
Ճապոնիայի ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո, Չինաստանը սառեցրել էր ատոմային էներգետիկայի ոլորտում աշխատանքները: Զարգացման նոր ռազմավարությունը ենթադրում է ոլորտում ուսումնասիրությունների վերսկսում ու նոր ատոմային էլեկտրակայանների կառուցում:
Նոր ռազմավարությունն ու չափանիշերը դեռ չեն հրապարակվել: Չինաստանի կառավարությունը ծրագրում է դրանք հրապարակել` չնշելով, սակայն, որևէ ամսաթիվ:









