Եգիպտոսի նախկին նախագահը ցմահ ազատազրկման է դատապարտվել (տեսանյութ)

12:52 • 02.06.12

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ցմահ ազատազրկման է դատապարտվել` մեղադրվելով իր վարչակարգի տապալման դեմ պայքարող ընդդիմադիրների սպանության մեջ, գրում է «Բի Բի Սի»-ն:

Թեև մեղադրող կողմը նախկին ղեկավարին մահվան դատապարտելու որոշում է պահանջում,այնուամենայնիվ, դատարանը սահմանափակվել է ցմահ ազատազրկման վճռով:

Նույնպիսի վճիռ է կայացվել Մուբարաքի օրոք երկրի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ Ադլիի գործով:

Վճռի հրպարակումից հետո դահլիճում ծեծկռտուք է սկսվել մեղադրող և պաշտպանող կողմերը ներկայացնող փաստաբանների, ինչպես նաև ազատազրկավածների բարեկամների միջև:

Դատարանի շենքի շուրջ հավաքվածներն ուրախության ճիչերով և բացականչություներով են ընդունել լուրը, ոմանք նույնիսկ հրավառություն են կազմակերպել այս առիթով:

«Ուրախ եմ, որ այս հարցում արդարությունը հաղթեց»,- ասել է հավաքվածներից մեկը: