Հռչակավոր թուրք դաշնակահարին իսլամական արժեքները վիրավորելու մեղադրանք է ներկայացվել

04:46 • 02.06.12

Թուրքիայի դատարանը հինգշաբթի մեղադրանք է ներկայացրել համաշխարային հռչակ ունեցող դաշնակահար Ֆազիլ Սային` կապված նրա հակակրոնական արտահայտությունների հետ, որոնք դաշնակահարը գրել էր «Թվիթերի» իր միկրոբլոգում:

 

42-ամյա Սայը մեղադրվում է ատելություն և թշնամանքը հրահրելու, ինչպես նաև իսլամական արժեքները վիրավորելու մեջ: Նրա գործով դատավարությունը կսկսվի հոկտեմբերին:


Երաժիշտը հերքում է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքները: Հարցազրույցներից մեկում դաշնակահարը հայտնել է, որ այն ժամանակվանից, երբ հայտարարել է, որ աթեիստ է, թուրք հասարակության կողմից իրեն օտարված է զգում:

 

Ֆազիլ Սային մի քանի հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, իսկ 2008թ. Եվրոպական միությունը նրան մշակույթի դեսպան էր նշանակել:


Եթե թուրք դաշնակահարի մեղքը հաստատվի, ապա նրան 1,5 տարի ազատազրկում է սպառնում: