Կալիֆոռնիայում արջը տապալել է ավարտական երեկոն
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Բեյկերֆիլդ քաղաքում արջը տապալել է ավարտական երեկոն: Այս մասին հայտնում է The Los Angeles Times պարբերականը:
Կենդանուն նկատել են դպրոցի շրջակայքում: Այնուհետև արջը «ներկայացել» է ավարտական երեկոյին, ինչի պատճառով ստիպված են եղել ընդհատել երեկոն:
Արջին հաջողվել է բռնել կես ժամ հետո: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:









