Տիգրան Սարգսյանը պաշտոնապես նշանակվեց

17:41 • 02.06.12

Տիգրան Սարգսյանը պաշտոնապես նշանակվել է վարչապետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։


Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդ¬վածի 4-րդ կետով, այսօր հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին: