Վրաստանի տարածքային զարգացման նախարարը վթարի է ենթարկվել
Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին վթարի է ենթարկվել, հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով վրացական «Ախալի թաոբա» թերթին («Նոր սերունդ»):
46-ամյա նախարարը գերազանցել է մեքենայի արագությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նիկոլաիշվիլին տեղափոխվել է մայրաքաղաք Թբիլիսիից 240 կմ հեռավորության վրա գտնվող Քութաիսիի կլինիկա: Բժիշկների խոսքով` նախարարը վնասել է գլուխը, սակայն առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:









