Սուդանում կինը դատապարտվել է քարկոծման` ամուսնուն դավաճանելու համար

14:31 • 02.06.12

Սուդանի մայրաքաղաք Հարթումի 18-ամյա բնակչուհի Ինտիսար Շարիֆ Աբդալան քարկոծման միջոցով մահվան է դատապարտվել մեղադրվելով ամուսնական դավաճանության մեջ, գրում է «Ալ արաբիա»-ն:


Թեև այս միջադեպն ընդհանրապես չի լուսաբանվել Սուդանի լրատավամիջոցների կողմից, այնուամենայնիվ, Amnesty International միջազգային իրավապաշտպան կառույցն արդեն արձագանքել է դրան` նշելով, որ դա մարդու իրավունքների լուրջ ոտնահարում է:

Կառույցը նաև նշել է, որ երկրում  ամուսնական դավաճանության դեպքերում առավելապես կանայք են դատապարտվում քարկոծման, ինչը գենդերային խտրականության վառ օրինակ է:
 

Սուդանը մեկն է այն յոթ երկրներից, որտեղ որպես մահապաիժ կիրառվում է քարկոծումը: