Այգեստանում տաքսին շրջվել է. վարորդի վիճակը բավարար է
Այսօր՝ ժամը 05.29-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստան 11 փողոցի մոտակայքում` թիվ 237 տան դիմաց, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով և հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» ծառայության աշխատակիցները, «1-03» ծառայության դիսպետչերը:
Դեռևս չպարզված հանգամանքներում` «ՎԱԶ-2105» մակնիշի Լ2729 պետհամարանիշի ավտոմեքենան (պատկանում է «Այնթափ» տաքսի ծառայությանը) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Փրկարարները դուրս են բերել վարորդ` 1985 թ. ծնված Հ. Գևորգյանին, ով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:









