Բախումները Լիբանանում շարունակվել են. զոհերի թիվը հասել է 8-ի
Լիբանանում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների և սուննիների միջև բախումները շարունակվել են նաև երեկ և այսօր:
Երկու օրվա ընթացքում զոհվել է 8, վիրավորվել շուրջ 30 մարդ:
Հիմնական բախումները տեղի են ունեցել Տրիպոլի քաղաքում: Տեղեկություններ կան այն մասին, որ Տրիպոլիում որոշ ընտանիքներ արդեն լքել են քաղաքը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, զինված բախումները տեղի են ունեցել Սիրիայի նախագահի կողմնակից ալևի և ընդդիմությանն աջակցող սուննի կրոնական խմբավորումների միջև:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մտահոգություն էր հայտնել Լիբանանում տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ և չէր բացառել, որ Սիրիայում տեղի ունեցող բռնությունները կարող են տեղափոխվել նաև հարևան պետություններ:
Անցյալ շաբաթ նույնպես բախումների հետևանքով մոտ 10 մարդ էր զոհվել:









