Թուրքիան «Իսրայելի սպասուհին է». Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Յախյա Ռահիմ Սաֆավին կոշտ քննադատությամբ է հանդես եկել սիրիական ճգնաժամում Թուրքիայի դերի վերաբերյալ, հաղորդում է Fars գործակալությունը:
«Ամերիկացիները, իսրայելացիները և որոշ արաբական ազգեր, մասնավորապես` Սաուդյան Արաբիան և Կատարը, Թուրքիային են պատվիրակել իրենց նպատակներին հասնելու խնդիրը` այն է Բաշար Ասադի կառավարության հեղաշրջման կազմակերպումը», - գործակալության հաղորդմամբ գեներալ Սաֆավին նման կերպ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները:
Գեներալը դրան ավելացրել է, որ Կատարը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան գործում են սիոնիզմի և Ամերիկայի շահերի ներքո:
«Նրանք հույս ունեն թուլացնել և կործանել հակազդեցության առանցքը, որը կազմված է Իրանից, Սիրիայից և «Հեզբոլլահից»»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ գեներալը իրանա-թուրքական հարաբերությունները որպես «լավ» է բնորոշել, և հույս է հայտնել, որ սիոնիստական խարդավանքները դրանք չեն խաթարի:









