Ճարտարագիտական համալսարանի ուսանողը «Միթսուբիշի Պաջերո»–ով վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդուն (լուսանկարներ)

14:45 • 02.06.12

Երեկ ժամը 14.30-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ ճարտարագիտական համալսարանի, միջազգային իրավահարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուդանող 19-ամյա Աշոտ Մինասյանը, վարելով «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 89 TL 888 համարանիշի ավտոմեքենան, Կորյունի փողոցի 12 հասցեում գտնվող «Ցիտադել» բիզնես–կենտրոնի դիմաց վրաերթի է եթարկել 77–ամյա Սերյոժա Դիլանյանին, ով փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով։


Վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, ցուցաբերել է օգնություն, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Տեղափոխվածի կյանքին վտանգ չի սպառնում։


Դեպքի վայրում աշխատել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Չանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Խաչիկ Սամվելյանը։


 Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի