Գեղարքունիքի մարզում «ԳԱԶ 2402»–ը բախվել է կամրջի սյանը. 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.30–ի սահմաններում Մարտունի–Վարդենիս ավտոճանապարհի 7–րդ կմ–ին Նոյեմբերյանի բնակիչ 35–ամյա Մհեր Հակոբյանը, վարելով «ԳԱԶ 2402» մակնիշի 28 ՍՕ 523 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհից և բախվել կամրջի երկաթբետոնե սյանը։
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ նույնպես Նոյեմբերյանի բնակիչ 55-ամյա Անահիտ Մամյանը, Վարդենիս քաղաքի բնակիչներ 12-ամյա Նարեկ և Բենիկ Հակոբյանները (վերջիններս երկվորյակներ են), 38–ամյա Անահիտ Հակոբյանը և Վարդենիսի շրջանի Ակունք գյուղի բնակիչ 81-ամյա Բենիկ Հակոբյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի Քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքի քննիչ Քոչար Քոչարյանը։









