Հիսուս Քրիստոսի եկեղեցու աղանդավորները խմում են օձի թույն՝ հանուն Աստծո (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Ապալաչյան լեռների բնակիչները ունեն մի տարօրինակ կրոնական ծիսակատարություն. նրանք պահում են թունավոր օձերին իրենց գլխի վերևում և խմում նրանց թույնը՝ հանուն Աստծո: Ինչպես նշում է The Dailymail պարբերականը, այս լեռնային շրջանի բնակիչները «Հիսուս Քրիստոսի եկեղեցի» աղանդի հետնորդներն են:
Այս աղանդի հետևորդները պնդում են, որ այդ ծիսակատարության ժամանակ նրանց է միանում Սուրբ հոգու ուժը:
Այս աղանդն առաջացել է 100 տարի առաջ: Տարիների ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ծիսակատարության ժամանակ օձը կծել է աղանդավորներին, սակայն վերջիններս հրաժարվել են բուժօգնությունից՝ համարելով, որ դա Աստծո որոշումն է: Նրանք պնդում են, որ վախը չի կարող արգելք հանդիսանալ իրենց հավատքին:









