Փրկարարները ձորից բարեհաջող դուրս են բերել երիտասարդին (լուսանկարներ)
Երեկ՝ հունիսի 2-ին, ժամը 21.20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոն (ԱԻՆ ՃԿԿ) ոստիկանության կրտսեր տեսուչ ավագ ենթասպա Հարությունյանից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Հրազդանի կիրճում` (Փարաջանովի տուն–թանգարանի մոտակայքում) ժայռաբեկորների արանքում, մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկատվությունը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Գ.Ավետիսյանի գլխավորությամբ և Փրկարար ուժերի վարչության հրշեջ–փրկարարական ջոկատի 2-րդ հերթապահ խումբը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ դուրս են բերել Արարատի մարզի Մասիս քաղաքի «Նոր» թաղամասի թիվ 10 շենքի 41-րդ բնակարանի բնակիչ, 36-ամյա Էմիլ Գիզողլյանին, ով հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց և հրաժարվելով բուժօգնությունից դուրս է գրվել:









