Իտալիայում գրանցված երկրաշարժերի պատճառած վնասը 1 մլրդ եվրոյից ավելի է գնահատվել
Մայիսի 29-ին Իտալիայի Մոդենա քաղաքում գրանցված 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 56 տաճարներ ամբողջությամբ գետնին են հավասարվել, տեղեկացնում է KAI գործակալությունը:
Նշվում է, որ ավելի վաղ Իտալիայի Բոլոնիա քաղաքում գրանցված 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով ևս 105 զանգակատներ ու աղոթատեղիներ էին փլուզվել:
Իտալական Avvenire թերթի տվյալներով` երկրաշարժի պատճառած վնասը գնահատվում է 1մլրդ եվրոյից ավելի: Մասնավորապես, Կապրիի, Մոդենա Նոնանտոլայի և Ֆերրարա Կոմակիոյի շրջաններում, երկրաշարժի պատճառած վնասը գնահատվել է 810 մլն եվրո իսկ Բոլոնիայում և Մանտուիյում վնասների չափերը ճշտվում են:
Հիշեցնենք, որ ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 24 մարդ, մոտ 400-ը վնսվածքներ են ստացել, ավելի քան 14 հազ մարդ անօթևան է մնացել:
Իտալիայի կառավարությունը հունիսի 4-ը ազգային սգո օր է հայտարարել:









