Ամերիկացի աղբահավաքը փրկել է երեխայի կյանքը (տեսանյութ)

15:54 • 03.06.12

ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքի աղբահավաք Ջեֆ Բլեքբըրնը տեսնելով փողոցով ընթացող մանկական սայլակը, աղբատար մեքենայով փակել է ճանապարհի երթևեկելի մասն ու շտապել օգնության, տեղեկացնում է «Կոմո նյուզ»-ը:
 

Ավելի ուշ պարզվել է, որ երեխայի մոր ուշադրությունից մի քանի վայրկյանով վրիպել է երեխան, ինչի հետևանքով երեխան հայտնվել է փողոցում:
 

Փողոցի տեսահսկման սարքերը ֆիքսել են այն պահը, երբ Ջեֆը շտապում է օգնության: «Հենց տեսա սայլակը, միանգամից հասկացա, որ փողոցով ընթացող ցանկացած մեքենա կարող է վրաերթի ենթարկել նրան, քանի որ այդ ժամին փողոցի այդ հատվածում բազմաթիվ մեքենաներ են ընթանում»,- ասել է աղբահավաքը: