Գանայում ինքնաթիռը բախվել է ավտոբուսին. 10 զոհ (լուսանկարներ)

10:38 • 03.06.12

Գանայի մայրաքաղաք Ակկրայում վայրէջքի ժամանակ բեռնատար ինքնաթիռը բախվել է ուղևորներ տեղափոխող ավտոբուսին. կա 10 զոհ, հայտնում է BBC-ն:
 

Ավտոբուսում 27 ուղևոր է եղել բախման պահին: Ինքնաթիռի անձնակազմի բոլոր 4 անդամները ողջ են մնացել:
 

Allied Air-ին պատկանող Boeing 727-ը ավտոբուսին հարվածել է Կոտոկայի միջազգային օդանավակայանի ճանապարհին: Ինքնաթիռը գալիս էր Նիգերիայից:
 

Գանայի փոխնախագահը հայտարարել է, թե ողբերգության առնչությամբ մանրամասն հետաքննություն կանցկացվի:

Գանայի օդային անվտանգության վիճակը վերջին տարիներին գնահատվել է լավ: