Համբուրգում գրանցված անկարգությունների վնասը գնահատվել է 1.5 մլն եվրո

11:58 • 03.06.12

Շաբաթ օրը Գերմանիայի Համբուրգ քաղաքում ձախ ծայրահեղական երիտասարդների և նեոնացիստների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով առաջացած նյութական վնասի չափը գնահատվել է 1.5 մլն եվրո, տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն:

 

Հազարավոր նեոնացիստենր երեկ բազմամշակութայնություն և հանդուրժողականության դեմ բողոքի ցույց են անցկացրել: Նեոնացիստների արտոնված երթը վերաճել է լուրջ բախումների, ձերբակալվել է շուրջ 700 մարդ:

 

Անկարգությունների հետևանքով քաղաքի շին հրապարակներից մեկում ձախ ծայրահեղականները ոստիկանների վրա քարեր են նետել և բարիկադներ կառուցել: 38 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել, այրվել են ոստիկանական 10 մեքենաներ:



Այրվել են նաև տասնյակ փողոցային աղբարկղեր և մասնավոր մեքենաներ: Ժամանակավորապես դադարեցվել է քաղաքային տրանսպորտի գործունեությունը: