Սերբիայում տղամարդը գիշերային ակումբ է պայթացրել իր ընկերների մուտքն արգելելու համար

15:16 • 03.06.12

Սերբիայում գյուղական մարդաշատ գիշերային ակումբում 3 մարդ զոհվել, 8-ը վիրավերվել է ձեռքի նռնակի պայթյունից՝ հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով սերբ ոստիկանների հայտարարությանը:
 

Պայթյունը տեղի է ունեցել Բելգրադի հյուսիսում՝ Իդվորում, այսօր գիշերը: Տղամարդը նռնակն ակտիվացրել է ակումբի մուտքի մոտ: Այդ ժամանակ ներսում 150 մարդ է եղել:


Նռնակը գործարկած տղամարդը բարկացել է այն բանից հետո, երբ իր ընկերներից երեքին ակումբի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել մտնել ներս:

Պայթյունին զոհ են գնացել նաև գործարկողն ու իր ընկերը:

Նման միջադեպերը հաճախ են տեղի ունենում Սերբիայում. 1990-ականների պատերազմից հետո շատերը ձեռքի նռնակներ և այլ զինամթերք ունեն իրենց տրամադրության տակ: