Բրազիլացի վարորդը մեքենայի խլացուցիչում հայտնաբերել է այնտեղ տաքանալու նպատակով մտած կատվի ձագի
Բրազիլիայի Ռիո Վերդե քաղաքի բնակիչն իր մեքենայով երթևեկելիս, հանկարծ նկատել է, որ մեքենայի թափն աստիճանաբար նվազում է: Վարորդն արգելակել է ու դուրս գալով մեքենայից, խլացուցիչում կատվի ձագ է հայտնաբերել, տեղեկացնում է metro.co.uk-ը:
Բարեբախտաբար, փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է կենդանուն անվնաս հանել նեղ խողովակից: Այնուամենայնիվ, կատվին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մի քանի օր պարտադիր բուժում կստանա:
Ոստիկանության աշխատակցի խոսքերով` կատվի ձագը մրսել է ու ամենայն հավանականությամբ`տաքանալու ցանկությամբ մտել խլացուցչի մեջ: Սակայն երբ մեքենայի շարժիչը միացել է, կենդանին վայրկենական ներս է «քաշվել»: Դրսում մնացել է միայն նրա գլուխն ու մի թաթը:









