Մադոննային քննադատել են Իսրայելում համերգի ժամանակ զենքեր օգտագործելու համար (լուսանկարներ, տեսանյութ)
Իսրայելում մեկնարկել է երգչուհի Մադոննայի MDNA համաշխարհային համերգային շրջագայությունը՝ և ոչ առանց սկանդալի: Սակայն ոչ այնքան կրոնական-սեքսուալ բնույթի տեսարանների համար, ինչպես սովորաբար լինում է Մադոննայի շոուների ժամանակ, այլ «զինված ելույթի»:
Այս անգամ բեմում խաչ է հայտնվել, որի ֆոնին կիսամերկ «վանականները» վալս են պարել: Սակայն «Մայրերն ընդդեմ զենքի» կազմակերպության ներկայացուցիչները Մադոննային մասնավորապես մեղադրել են «AK-47-ը բեմի վրա ագրեսիվ թափահարելու համար»:
Մադոննան զենք է կիրառել իր Revolver հիթի կատարման ժամանակ:
Ուշագրավ է , որ ելույթից առաջ հենց Իսրայելից մեկնարկելու հանգամանքը Մադոննան հիմնավորել էր «խաղաղության ուղերձով»: Նա մասնավորապես ասել էր. «Եթե խաղաղություն լինի այստեղ՝ Միջին Արևելքում, ապա խաղաղություն կլինի աշխարհում ամենուր»:
Իսկ արդեն համերգի ժամանակ նա հայտրարել է. «Դուք չեք կարող լինել իմ ֆանատը և աշխարհին խաղաղություն չցանկանալ, բոլորիս արյունն էլ նույն գույնի է»:
</p>









