Նիգերիայում կործանվել է մարդատար ինքնաթիռ

20:34 • 03.06.12

Նիգերիայի խոշորագույն քաղաքում՝ Լագոսում, վթարի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ: Այս մասին հայտնում է The Associated Press-ը:
 

Վթարի պատճառը եղել է երկհարկանի շենքի հետ բախումը: Զոհերի թիվն անհայտ է: Հայտնի է միայն, որ ինքնաթիռում գտնվել է 153 ուղևոր:
 

Օդանավի կատարում էր Լագոս-Աբուջա թռիչքը: Միջադեպը տեղի է ունեցել օդանավակայանի հարևանությամբ: