«Միցուբիշի Պաջերոն» Երևան-Գյումրի ավտոճանապարհին շրջվել է. վարորդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում (լուսանկարներ)

23:26 • 03.06.12

Այսօր՝ հունիսի 3-ին. ավտովթար է տեղի ունեցել Շիրակի վայրում:
 

ԻնչպեսTert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Լևոն Հակոբյանը, վարելով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 30 ԼՏ 550 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 135 կմ հատվածում Քետի գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել:
 

Վթարի հետևանքով Լ.Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:
 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Գևորգ Դավթյանի գլխավորությամբ:
 

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
 

Բժիշկների գնահատմամբ, վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է: