Սաուդյան իշխանուհին փորձել է փախչել Փարիզի հյուրանոցից` խուսափելով 7.4 մլն ԱՄՆ դոլար հաշիվը վճարել

00:38 • 03.06.12

Սաուդյան իշխանուհի Մախք Ալ- Սուդինին փորձել է փախուստի դիմել Փարիզի «Շանգրի-լա» հյուրանոցից` չվճարելով հաշիվը, որը կազմել է 6 մլն եվրո (7,4 մլն ԱՄՆ դոլար), այսօր հաղորդել է ֆրանսիական ոստիկանությունը, որին հղում է կատարում BBC-ն:


Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Նաիֆա իբն Աբդել Ազիաի նախկին կինը փորձել է հեռանալ հյուրանոցից` չվճարելով իր համարի և իրեն ուղեկցող` 60 մարդուց կազմված շքախմբի համարների հաշիվը:


Հյուրանոցում իշխանուհին օթևանել է 2011թ. դեկտեմբերին, վարձելով մեկ ամբողջ հարկ:


Հյուրանոցի անձնակազմը ոստիկանություն է դիմել:


Ֆրանսիական Le Parisien պարբերկանի հաղորդմամբ, միջադեպի պատճառով ոստիկանությունը կապ է հաստատել Սաուդյան Արաբիայի դեսպանի հետ, ով հայտարարել է, թե իշխանուհին դիվանագիտական անձեռնմխելիություն ունի: