Կրակոցներ Տորոնտոյի առևտրի կենտրոնում. 1 զոհ, 7 վիրավոր

12:39 • 03.06.12

Կանադայի Տորոնտո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում անհայտ անձը այցելուների վրա կրակահերթ է բացել, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է ևս 7-ը` վնասվածք ստացել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:
 

Ինչպես նշել են ոստիկանության ներկայացուցիչները` տուժածներից երկուսի վիճակը խիստ ծանր է գնահատվել:
Հանցագործին ձերբակալելու համար հատուկ որոնողական աշխատանքներ են իրականացվում:
 

Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: