ԱԻՆ–ի մասնագետներն այսօր մի օձի վնասազերծել են, մյուսին չեն հայտնաբերել
Այսօր` ժամը 12.48-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության գլխավոր մասնագետը և հատուկ մասնագետ: Մասնագետի կողմից հայտնաբերվել և վնասազերծվել է 120 սմ երկարությամբ անհայտ տեսակի օձ:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության մեկ այլ հաղորդագրության՝ օձ նկատելու մասին մեկ այլ ահազանգ էլ 911 փրկարարները ստացել են ժամը 15.45-ին. Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի թիվ 35 տան բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետ: Մասնագետի կողմից ուսումնասիրվել է շրջակա տարածքը. օձ չի հայտնաբերվել:









