ԱՄՆ-ում սկյուռը գնացք է «կանգնեցրել» (տեսանյութ)

14:24 • 03.06.12

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Disney World-ի միառելս գնացքի մեքենավորը հարկադրված է եղել մի քանի րոպեով դադարեցնել գնացքի ընթացքը, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:

 

Դադարի պատճառ է հանդիսացել սկյուռը, որը մի քանի րոպե շարունակ փորձել է դուրս գալ ռելսի վրայից: Հավաքված ամբոխը մեծ ոգևորությամբ հետևել է «ինքնամոռաց» սկյուռի գործողություններին:

 

Համացանցում տեղադրված տեսանյութում երևում է, որ ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել: Սկյուռին հաջողվել է գեղեցիկ ցատկով լքել ռելսը, իսկ գնացքն առանց խոչընդոտի կանգառ է ժամանել: