Ռուս երիտասարդը ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր չստանալու պատճառով ինքնասպան է եղել

15:00 • 03.06.12

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի բնակիչ 29-ամյա երիտասարդը ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր (վիզա) չստանալու պատճառով բարձրահարկ շենքի պատուհանից ցած է նետվել, ինչի հետևանքով մահացել է, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:
 

Ոստիկանության հաղորդմամբ` երիտասարդը ինքնասպանությունից առաջ հարազատներին երկտող է գրել:
 

«Երկտողում երիտասարդը նշել է ինքնասպանության պատճառը` նա դիմել է այդ քայլին, քանի որ ԱՄՆ-ի դեսպանատունը հրաժարվել է նրան մուտքի արտոնագիր տրամադրել»,- նշել են իրավապահ մարմինները: