«Սուրմալու» տոնավաճառի դիմաց իրար են բախվել «Ֆոլկսվագեն Պասատն» ու «ԲՄՎ 750»–ը (լուսանկարներ)

04:02 • 03.06.12

Այսօր՝ հունիսի 3–ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 1-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի վրա՝ «Սուրմալու» տոնավաճառի դիմաց իրար են բախվել 26-ամյա Արսեն Սիմոնյանի վարած «Ֆոլկսվագեն Պասատ» մակնիշի 24 US 687 համարանիշի և 26–ամյա Արման Վարդանյանի վարած «ԲՄՎ 750» մակնիշի 77 RA 777 համարանիշի ավտոմեքենաները։

Գ. Շամշյանը հայտնում է, որ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։