ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Քլինթոնին դատապարտել Ադրբեջանի հարձակումները
Այսօր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը նամակ է հղել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որում կոչ է արել նրան դատապարտել Ադրբեջանի կողմից իրականացվող մահաբեր հարձակումները, որոնք զուգադիպել են պետքարտուղարի կովկասյան այցի հետ:
Նամակում Խաչիկյանը նշել է, որ հարձակումների արդյունքում, որոնք տեղի են ունեցել Տավուշի Բերդավան և Չինարի գյուղերում, մահացել է երեք հայ զինվոր և հինգը՝ վիրավորվել:









