Արաբ շեյխն իրեն կենդանի թաղել է` անդրշիրիմյան կյանքին նախապատրաստվելու համար

17:39 • 04.06.12

Միացյալ Արաբական Էմիրությունների էմիրներից մեկի զարմիկը` շեյխ Աբդուլ Ազիզ բեն-Ալի Ալ-Նաիմին, այցելել է գերեզմանատուն, փաթաթվել սավանի մեջ ու ինքն իրեն կենդանի թաղել: 20 րոպե անց նա շիրիմից դուրս է բերվել, հայտնում է ABNA-ն:

 

Տարածված տեսանյութում արաբ արքայազնը հայտարարել է, որ ընդամենը ցանկանում էր անդշիրիմյան կյանքին նախապատրաստվելու փոքրիկ փորձ ձեռք բերել:

 

«Մահը յուրաքանչյուր մարդու կյանքում անցումային փուլ է: Մենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինենք մահվան: Ժամանակը, որը ես անցկացրի գերեզմանում, ուժեղ ազդեցություն կունենա իմ հետագա կյանքի վրա: Ես մեծ ջանքեր կգործադրեմ այս կյանքում` հավիտենական կյանքին արժանի նախապատրաստվելու համար»,- ասել է շեյխը` մեկնաբանելով իր արարքը: