Սկանդալային սեքսից մանկական հեքիաթներ. համաշխարհային աստղերը փայլում են նաև գրականության ոլորտում (լուսանկարներ)
Յուրաքանչյուր աստղ, բացի իր հիմնական գործունեությունից` դերասանություն, երգ ու պար և այլն, զուգահեռաբար զբաղվում է նաև այլ գործունեությամբ: Ոմանք զբաղվում են ռեստորանային բիզնեսով, մյուսները` հագուստի սեփական արտադրությամբ, ոմանք` բարեգործությամբ: Աստղային հոբիների ցանկում ընդգրկվել է ևս մեկ` ինտելեկտուալ զբաղմունք, որից պարզ է դառնում, որ աստղերին հրապուրում է նաև գրականությունը: Այսկերպ վերջիններս փորձում են հասանելի դառնալ իրենց երկրպագուներին ոչ միայն ֆիլմերի պրեմիերաներին, համերգներին, խանութներում, այլև գրադարաններում, գրում է «Բիզնես սթայլ»-ը:
Կիանու Ռիվզ
«Մատրիցա»-ի հերոս Կիանու Ռիվզի Ode to happiness գիրքն այն մասին է, թե ինչպես ազատվել ընկճախտերից ու միայնության զգացողությունից, ինչպես շարունակել կյանքը ողբերգություններից ու անհաջողություններից հետո: Դերասանն այս մասին գրել է` հիմնվելով անձնական փորձի վրա: 1999թ.-ին նրա կինը լույս աշխարհ է բերել մահացած նորածնի, իսկ տարիներ անց զոհվել ավտովթարի հետևանքով: Դերասանը հուսով է, որ իր փորձը կօգնի այլ մարդկանց հաղթահարել ցավը:

Հյու Լորի
Հյու Լորին ոչ միայն հիանալի դերասան է, սցենարիստ, պրոդյուսեր ու երգիչ, այլև, պարզվում է, լավ գրող: Նրա «Հրանոթների վաճառականը» աշխատությունը միանգամից դարձավ համաշխարհային բեսթսելեր: Այն ծաղրային թրիլեր է, որի գլխավոր հերոս Թոմաս Լենգը Բերթի Վուսթերի ու Ջեյմս Բոնդի միջին տեսակն է: Լենգը նախկին սպա է, ով կյանքին երբեք լուրջ չի վերաբերվել ու գոյությունը պաշտպանելու համար սկսում է թիկնապահ աշխատել:

Մադոննա
Մադոննայի` 2005 թ.-ին գրված մանկական հեքիաթները թարգմանվել են 40 լեզուներով: Գրքում ներկայացված են նաև նրա դստեր` Լուրդեսի` համադասարանցիների հետ ունեցած փոխհարաբերություններից որոշ դրվագներ: Սակայն մեծ ճանաչում են գտել ոչ այնքան երգչուհու հեքիաթները, որքան նրա սկանդալային Sex գիրքը, որտեղ նա ընթերցողների հետ կիսվել է իր էրոտիկ ցանկություններով ու երևակայություններով: Բազմաթիվ երկրներում այս գրքի վաճառքն ուղեկցվել է սկանդալներով ու բողոքի ցույցերով, իսկ Հնդկաստանում ու Ճապոնիայում այն ընդհանրապես արգելվել է վաճառել:



Ջոն Թրավոլտա
Պարզվում է` հանրահայտ դերասան Ջոն Թրավոլտան նաև մանկագիր է: 1997թ.-ին նա հրատարակել է թռչել ցանկացող Ջեֆի մասին գիրքը, այնուհետ թողարկել աուդիոգիրքը:

Լյուք Բեսոն
Պարզվում է` Լյուկ Բեսոնը սիրում է ոչ միայն թրիլերներ նկարահանել: Նրա թվով 4-րդ` «Արթուրն ու երկու աշխարհների պատերազմը» մանկական գիրքը բեսթսելեր է դարձել լույս ընծայումից ընդամենը 2 շաբաթ անց:

Բրիթնի Սփիրս
Դեռ աղջնակ Բրիթնին իր «Մայրիկին նվեր» գրքում ներկայացրել է մոր ու դստեր ջերմ հարաբերությունները: Նա իր երախտագիտությունն է հայտնել իր մորը, ով «իրենից աստղ է ստեղծել»: Ժամանակի ընթացքում այն սկանդալ հասունացրեց, քանի որ հայտնի դարձավ, որ երգչուհու մայրը դստեր հաշվին ամեն պատեհ առիթի փորձել է գումարներ աշխատել:

Նաոմի Քեմփբել
Սուպերմոդելի Swan գրքում պատմվում է նորաձևության աշխարհի գաղտնիքների ու երիտասարդ աղջիկների «փշոտ ուղու» մասին:

Պամելա Անդերսոն
2005թ.-ին լույս է տեսել Պամելա Անդերսոնի «Աստղ» գիրքը, որում պատմվում է գյուղից Հոլիվուդ եկած ու այն նվաճել ցանկացող աղջնակի մասին: Ի դեպ, գրքի հերոսուհուն դերասանուհին ասոցացնում է իր հետ:

Քարդաշյան քույրեր
Հանրահայտ Քարդաշյան քույրերի մասին պատմող «Քարդաշյան. գաղտնի» գիրքը վաճառվել է 275.000 տպաքանակով ու հայտնվել The New York Times-ի կողմից կազմված բեսթսելերների ցանկում: Գրքում կարելի է գտնել նաև նրանց մանկության լուսանկարները:











