Ութ տարի ադրբեջանցի զինվորին՝ ծառայակցին բռնաբարելու համար
Ադրբեջանում դատարանն ութ տարվա ազատազրկման է դատապարտել ժամկետային զինծառայող Յուսիֆ Հեյբատզադեին` իր ծառայակցին բռնաբարելու և դաժանաբար ծեծելու համար, այս մասին հաղորդում է ադրբեջանական «Զերկալո» կայքը:
Գործը քննել է Գյանջայի առավել ծանր հանցագործությունների գծով ռազմական դատարանը:
Ըստ կայքի՝ չնայած սեռական ու ֆիզիկական ոտնձգություններն ադրբեջանական բանակում առօրեական երևույթ են, դատարանները հազվադեպ են լսում նման գործեր:
Այս դեպքում ևս սեռական ու ֆիզիկական բռնության ենթարկվածը լռել է իր հետ կատարվածի մասին` վախենալով ծառայակիցների ծաղրին արժանանալուց:
Դեպքի մասին իրավապահ մարմիններին պատմել է տուժած զինծառայողի հետ զինվորական հոսպիտալում բուժվող մեկ այլ ժամկետային զինծառայող:









