Էլիզաբեթ II-ի պատվին կազմակերպված «նավաշքերթը» գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի Թեմզա գետում Էլիզաբեթ II թագուհու գահակալման 60-ամյա հոբելյանի առթիվ անցկացված խոշոր միջոցառումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` դառնալով գետում անցկացված ամենազանգվածային միջոցառումը, տեղեկացնում Mirror-ը:
«Նավաշքերթին» մասնակցել է 1740թ-ից մինչև 2012թ արտադրության 670 նավ և մոտորանավակ, ինչպես նաև Վիկտորիա թագուհու գահակալման «ադամանդե» հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին մասնակցած նավեր:
Միջոցառմանն ընդհանուր թվով մասնակցել է ավելի քան 20 հազ մարդ: Հանդիսատեսի թիվը գերազանցել է 1.2 մլնը:
Սակայն անձրևային եղանակի պատճառով չի կայացել թագավորական օդուժի ուղղաթիռների ցուցադրական թռիչքը:









