ԱՄՆ-ում 11-ամյա աշակերտը «փախել» է դասից` Օբամային հանդիպելու համար

12:50 • 04.06.12

ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի 11-ամյա բնակիչ Թայլեր Սալիվենը յուրահատուկ պատճառաբանություն է գտել դասից փախչելու համար` «նա հանդիպման էր գնացել երկրի նախագահ Բարաք Օբամայի հետ», գրում է ABC News-ը:

 

Թայլերն, իմանալով նախագահի` իրենց քաղաք կատարվելիք այցի մասին, փախել է դպրոցից նրան հանդիպելու համար: Երբ տղան տեսել է նախագահին, բարևել է, իսկ վերջինս էլ, գլխի ընկնելով, որ այդ ժամին հանդիպմանը գտնվելու համար տղան ըստ երևույթի փախել է դպրոցից, պատասխանել է.«Բարև, դու երևի փախել ես դասից, չէ՞: Ուզում ե՞ս մի գրություն թողնեմ ուսուցչիդ համար, որպեսզի նա չբարկանա բացակայությանդ համար»:

 

Թայլերի ուսուցչի անունն իմանալով` Օբաման գրել է.«Պարոն Աքման, խնդրում եմ ներողամիտ լինեք Թայլերի նկատմամբ: Նա ինձ հետ է եղել: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա»:

 

Տղան այնքան է ոգևորվել նախագահի արտասովոր քայլից, որ նույնիսիկ շրջանակի մեջ է դրել նրա թողած գրությունը: