Բաղդադում պայթյունից 22 մարդ է զոհվել

18:00 • 04.06.12

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կառավարական շենքի դիմաց որոտացած պայթյունի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

 

Նշվում է, որ ավելի քան 65 մարդ վնասվածք է ստացել: Նախնական տվյալներով` պայթուցիկ սարքը տեղակայված է եղել մեքենայի մեջ:

 

Պայթյունի հետևանքով վնասվել են շրջակա շինությունները: Իրավապահների հաղորդմամբ` դեռ որևէ ահաբեկչական խմբավորում պայթյունի պատասխանատվություն չի ստանձնել: