Ուրուգվայում դեռահասի կատարած գողության համար ձերբակալել են նրա ծնողներին

11:50 • 04.06.12

Ուրուգվայցի դատավոր Ադրիանա Գրասիսոն 15-ամյա դեռահասի կատարած գողության համար մեղավոր է ճանաչել նրա ծնողներին, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

Նշվում է, որ ձերբակալված ծնողները տեղյակ են եղել իրենց որդու գործողությունների մասին, սակայն դրանք կանխելու փորձեր չեն ձեռնարկել: Թե որքան ժամանակ նրանք կանցկացնեն ճաղերի ետևում, չի հաղորդվում: Ծնողների «հանցանքի» մասին դատարանը նշել է, որ տղայի մայրը նույնիսկ գողության համար միտումնավոր նրան տվել իր մոտոցիկլը:

 

Ուրուգվայում վերջին տարիներին գողությունների թիվը կտրուկ աճել է: Հանցագործության դեպքեր հատկապես գրանցվում են մայրաքաղաքում, որի բնակչության թիվը գերազանցում է 3.4 մլնը:

 

Անչափահաս լինլու պատճառով, հաճախ բազմաթիվ դեռահասներ կատարած հանցանքների համար անպատիժ են մնում: Սակայն վերոնշյալ դեպքում, ծնողներից բացի դեռահասը նույնպես տեղափոխվել է անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկ: