Ինքնասպանություն Երևանում. Դավիթաշենի կամրջից ցած նետված տղամարդու մարմինը անճանաչելիորեն ջախջախվել է (լուսանկարներ)

23:42 • 04.06.12

Այսօր՝ հունիսի 4-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.20-ի սահմաններում մի տղամարդ ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել Դավիթաշենի կամրջից՝ վերջ տալով կյանքին:

Ընկնելու արդյունքում ինքնասպանություն գործած տղամարդու մարմինը ջախջախվել է, նրա դեմքը անճանաչելի է:

Այս պահին դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Մաշտոցի և Դավիթաշենի բաժինների օպերատիվ խմբերը՝ համապատասխան բաժինների պետեր Արմեն Գասպարյանի և Հրաչյա Բաբայանի գլխավորությամբ:

Ոստիկանների կանչով արդեն դեպքի վայր են ժամանում դատական բժիշկը և դիակ տեղափոխող բրիգադը:

Արդեն դեպքի վայր է հրավիրվել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչը:

Դեպքի վայր են ժամանել 1-03 ծառայության 22 բրիգադը, ինչպես նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հրշեջ-փրկարարական ծառայության Փրկարար ուժերի Հատուկ փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման կենտրոնի խումբը:

 

Ոստիկանությունը փորձում է պարզել ինքնասպան տղամարդու ինքնությունը, սակայն Գ. Շամշյանի կարծիքով դա նրանց հեշտ չի հաջողվի, քանի որ, ինչպես նշեցինք, ինքնասպանություն կատարածի դեմքը անճանաչելի էր դարձել:


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի