Իրանի միջուկային խնդիրը դարձյալ կքննարկվի ՄԷՄԳ ղեկավար խորհրդում

11:41 • 04.06.12

Միջուկային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար խորհուրդն Ավստրիայում այսօր դարձյալ կքննարկի Իրանի միջուկային ծրագրերը:
 

Նախատեսվում է, որ քննարկման առանցքում կլինեն խնդրի տեխնիկական ասպեկտները, ինչպես նաև խնդրի փուլային տարբերակով լուծելուն ուղղված կառուցողական մոտեցումների փնտրտուքը:
 

Ղեկավար մարմնի կողմից որևէ կտրուկ քայլ կամ բանաձև չի նախատեսվում երկու պատճառով. նախ` Իրանի հարցով նախորդ բանաձևեր միանշանակ չեն ընդունվել, իսկ նորի անհրաժեշտություն դեռ չկա: Եվ երկրորդ. Թեհրանի հետ երկխոսության տոնի ցանկացած խստացում կարող է դժվարացնել ապրիլին Իրանի և միջնորդ «վեցնյակի» միջև կայանալիք բանակցությունների հերթական փուլը:
 

Իրանի և «վեցնյակ»-ի երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Մոսկվայում` հունիսի 18-ին: