Ռուս կինը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման` 17 տարեցների սպանության համար

16:15 • 04.06.12

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի դատարանը 41-ամյա Իրինա Գայդամաչուկին դատապարտել է 20 տարվա ազատազրկման` 17 թոշակառու կանանց սպանության համար, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Սա համարվում է ծանրագույն հանգամանքներում կատարված սպանության համար իգական սեռի համար նախատեսված առավելագույն պատժաչափը:

 

Քննությունը պարզել է, որ 2002-2010թթ. Գայդամաչուկը ներխուժել է միայնակ թոշակառուների տներն ու ծանր իրերով հարված հասցնելով գլխներին` սպանել նրանց: Սպանությունների մեծ մասը կատարվել են Կրասնոուֆիմսկում: Սպանություններ են կատարվել նաև Եկատերինբուրգում, Սերովում, Աչիտա ու Դրուժինինո գյուղերում: Իսկ նպատակը նրանց տները թալանելն էր, սակայն որոշ դեպքերում թանկարժեք իրերը մնացել են իրենց տեղերում:


Գայդամաչուկը ձերբակալվել է 2010-ի հունիսին, 1930թ.-ին ծնված մի կնոջ սպանությունից հետո: Նա խոստովանական ցուցմունք է տվել: